Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանն ինքն իր դեմ կռվի է դուրս եկել

Հովիկ Աբրահամյանն ինքն իր դեմ կռվի է դուրս եկել
09.05.2014 | 16:04

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական պոպուլիստական հայտարարությունն է արել: «Անվստահություն կա կառավարության հանդեպ: ՈՒմ ինչքան չեն վստահում, չեմ կարող ասել, մենք փորձելու ենք մեր իրատեսական քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Մենք ունենք նաեւ մեծ խնդիր տնտեսական ոլորտում, որը շատ կարեւոր է: Ամեն ինչ անելու եմ, որ ստեղծեմ հավասար պայմաններ, որ գործարարը հասկանա, որ հավասար պայմաններ են բոլորի համար: Դժվար է լինելու, սակայն մենք գնալու ենք այդ քայլին, պետք է բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, գործընկերները: Ես ինձնից եմ սկսելու, հաղթանակի օրը ես ցանկանում եմ դա հնչեցնել: Դա մեսիջ է իմ բոլոր գործընկերներին, ընկերներին, մերձավորներին: Ես ստեղծելու եմ հավասար պայմաններ բոլորի համար»,-նշել է նա: Սա նույնն է, թե ասեր, ես կտրում եմ այն ճյուղը, որի վրա նստած եմ:
Բնականաբար, հանրությունն առավել չի վստահելու կառավարությանը, քանի որ շատ լավ գիտի նման հայտարարությունների «արժեքը»: Ի՞նչ է, Հովիկ Աբրահամյանը հրաժարվելո՞ւ է իր հսկայական բիզնեսներից ու դրանք արտոնյալ դաշտում «աշխատեցնելուց», ստիպելո՞ւ է առաջին հերթին խնամուն օրենքի դաշտում գործել կամ իր մերձավորներին պարտադրելո՞ւ է աշխատել միմիայն օրենքով: Եթե նախկին վարչապետները, որ հաստատապես գործողի չափ բիզնես չէին ունենա, չկարողացան դեմ գնալ օլիգարխիային, ինչպես է հնարավոր ամբողջովին օլիգարխացված կառավարությունը` նման ղեկավարով, հանկարծ պայքարի այդ ամենի դեմ: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ինքն իր դեմ կռվի է դուրս եկել:
Լավ է, որ «ոչ ստանդարտ որոշումներով» է ուզում առաջ գնալ այս վարչապետը, բայց հարց է ծագում` նա հավասար պայմաններ կստեղծի՞, ենթադրենք, իր մտերիմների և հովանավորչությունից զուրկ գործարարի համար: Թե չէ լրիվ այլ բան է հասկացվում «ոչ ստանդարտ» ասելով:
Հաղթանակի օրով նորանշանակ վարչապետը հավանաբար ցանկանում է ինքն իր ներքին մարդուն հաղթել: Վստա՞հ եք:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ